Կյանքը Որոտանում 44-օրյա պատերազմից հետո

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն այնքան առաջ եկան, որ հասան գյուղերին։ Օրինակ՝ Շուռնուխում և Որոտանում որոշ բնակիչների տներ մնացին ադրբեջանցիների հսկողության տակ, ինչի արդյունքում նրանք զրկվեցին իրենց սեփական տներից։

Այսպիսով՝ Որոտանում 12 տուն մնաց թշնամու հսկողության տակ, իսկ Շուռնուխում՝ 13։
168.am-ի փոխանցմամբ՝ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանի խոսքով՝  բնակիչներից մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, 25 մլն դրամ փոխհատուցում են տվել, իսկ մնացածների բնակարանների հարցերի լուծումն ընթացքի մեջ է։

«Մյուս բնակիչների տները դեռևս մնում են թշնամու հսկողության տակ  կամ նրանց դիրքերին շատ մոտ։ Այդ բնակիչներին դեռևս որևէ պատասխան չեն տվել, փոխհատուցում չեն տվել, աշխատանքները երևի ընթացքի մեջ են»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է Որոտանի անվտանգային ընդհանուր իրավիճակին, Սուրեն Օհանջանյանը փոխանցեց, որ այս պահին նորմալ է, սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ էլ գյուղի վրա կրակոցներ չեն եղել, գյուղը վնասներ չի կրել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print