Հենրիխ Մխիթարյանը Հռոմի Պապին է նվիրել իր մարզաշապիկը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը «Խաղում ենք հանուն խաղաղության» մրցաշարի շրջանակներում հանդիպել է բազմաթիվ անվանի ֆուտբոլիստներ հետ, որոնց թվում էր նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է Vatican News-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Խաղում ենք հանուն խաղաղության» խորագիրը կրող ֆուտբոլային հանդիպումը անցկացվել է Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում։ Խաղից առաջ Հռոմի Պապը հյուրընկալել է մրցույթի կազմակերպիչներին, ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին։

Նշվում է, որ այս անգամ այն նվիրված է ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հիշատակին, ով եղել է «Խաղում ենք հանուն խաղաղության» մրցույթի կազմակերպման համակիրներից է եղել։

Հանդիպման ընթացքում Հռոմի Պապն ընդգծել է, որ նրանք «խաղաղության փոքր սերմեր են պատերազմի ու կործանման աշխարհի մեջ, որտեղ ամենամեծ ներդրումները զենքերի գործարաններում են լինում»։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք եկել են տարբեր հեռավոր վայրերից, որպեսզի հանուն խաղաղության մեկ խաղ անցկացնեն։

Մարզիկները Հռոմի Պապին մոտենալու, նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել՝ նրան հանձնելով զանազան նվերներ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը նրան նվիրել է իր մարզաշապիկը, որի վրա մասնավորպես նշել էր․

Հռոմի Պապի հետ հանդիպման վերաբերյալ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել նաև Հենրիխ Մխիթարյանը։ 

«Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապ, ինձ և հայրենիքիս համար մեծ պատիվ է սատարել Ձեր ջանքերը՝ իմ երկրում և համայն աշխարհում խաղաղությունը խթանելու համար։ Հենրիխ Մխիթարյան. Հանուն Խաղաղության մրցույթ։ 14.11. 2022»

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print