ԵՄ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձի նկատմամբ, հայտնում է Tasnim գործակալությունը:

Եվրախորհուրդն այսօր հայտարարել է, որ պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ուղարկելուն: Եվրամիության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների են ենթարկվել Saha Airlines, Mahan Air և Iran Air ավիաընկերությունները։

Իրանն ու ՌԴ-ն բարձր մակարդակով բազմիցս հերքել են ԵՄ-ի պնդումներն առ այն, որ Թեհրանը Մոսկվային միջին հեռահարության հրթիռներ և անօդաչուներ է փոխանցել Ուկրաինայում օգտագործելու նպատակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print