Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի է արժանացել

Տնտեսագիտության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրներն են Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը, հայտնում է bloomberg.com-ը:

Նրանք հեղինակավոր մրցանակին են արժանացել իրենց հետազոտության համար, թե ինչպես են «հաստատությունները ձևավորվում և ազդում բարեկեցության վրա»:

Երեք տնտեսագետները կկիսեն 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար) մրցանակը, ասվում է Ստոկհոլմի Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ:

Թուրքիայում ծնված հայկական ծագմամբ Տարոն Աճեմօղլուն աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկն է, Մանաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր։ Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print