Մեզ նոր որակի տնտեսություն է պետք․ «Հայաստանի Հանրապետություն»


Ընդհանրապես, անշարժ գույքի շուկան ընդունված է համարել տնտեսության հայելին, որ լավագույնս ու ճշգրտությամբ արտապատկերում է տնտեսական վայրիվերումները։ Անշարժ գույքի շուկան խիստ զգայուն է տնտեսությունում փոփոխությունների հանդեպ:

Հակառակ կողմից էլ կարող ենք դիտարկում անել. գիտենք՝ ինչ վիճակում է մեր տնտեսությունը, կարող ենք տեսնել՝ ինչ չափով է այն արտապատկերվում անշարժ գույքի շուկայում: 2022 թ. փետրվարից սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Մեր ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) այս պահի դրությամբ 14 տոկոս է հաշվարկվում։ Եվ, ինչպես նշում են մասնագետները, այդ ակտիվության ցուցանիշը մի քանի գործոններով է պայմանավորված՝ ե՛ւ ՀՀ Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով, ե՛ւ այդ հիմքի վրա սպառողական ծառայությունների ակտիվացմամբ, տրամաբանական զուհագեռը՝ պահանջարկի ավելացումը, բանկային համակարգի շարժը։

Պետք է հասկանալ կարեւորը, այն գործոնները, որոնցով պայմանավորված է տնտեսական ակտիվության այսօրվա ցուցանիշը, դրանց չլինելու պարագայում արդեն ե՛ւ ընդհանուր ՏԱՑ-ի, ե՛ւ առանձին ոլորտների անկումներ կունենանք։ Ասել կուզի՝ եթե մենք տնտեսությունում իրական փոփոխություններ չանենք, ակտիվության ցուցանիշը միշտ էլ տարերային բնույթ կունենա, պայմանավորված կլինի մեզնից անկախ գործոններով։ Եթե հաջորդ տարի մեր երկիր մարդկային հոսք չլինի, տնտեսական ակտիվության ի՞նչ պատկեր կունենանք։ 


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print