🎥Հս. Կորեան պայթեցրել է դեպի Հրվ. Կորեա տանող ճանապարհները

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պայթեցրել է իր տարածքում միջկորեական ճանապարհների մի քանի հատվածներ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը` հղում անելով Միացյալ շտաբների պետերի հայտարարությանը։

Պաշտոնական Փհենյանը նախազգուշացրել էր, որ մտադիր է «ամբողջովին անջատել» Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայից։ Երկրները միացված են ճանապարհներով և երկաթգծերով, որոնք նախկինում ըկալվում էին որպես դրանց միջև համագործակցության խորհրդանիշներ։

Օրերս Հյուսիսային Կորեայի բանակը հայտարարել էր, որ կձեռնարկի «էական ռազմական քայլ»՝ ամբողջությամբ կտրելով երկրի տարածքը հարևան Հարավային Կորեայից: Հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնապես չեղարկել է Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման ձգտող երկարամյա քաղաքականությունը: Հայտարարությունում ասվում էր, որ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվող ճանապարհներն ու երկաթուղիները, որոնք կապված են հարավին, ամբողջությամբ կկտրվեն՝ փակելով մուտքը սահմանի երկայնքով:

Ըստ հարավկորեական բանակի՝ հունվարից ի վեր Փհենյանն ուժեղացրել է իր սահմանային պաշտպանությունը՝ ականապատելով տարածքները, հակատանկային թակարդներ կառուցելով և ապամոնտաժելով երկաթուղային ենթակառուցվածքները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print