Սպասվում է հորդառատ անձրեւ

Օդի ջերմաստիճանը կնվազի։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 19-ին և 20-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 16-18-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ուշ երեկոյան, 17-ին, 18-ի գիշերն անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև։ 

Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print