Հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորների կան:  

Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրանց:  



Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է, շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:  

Տեղի ունեցածը շմոլ գազի հետևանք է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print