Բայդենը նախատեսում է այս շաբաթ հանդիպել Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ

Սպասվում է, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Գերմանիա, որտեղ կհանդիպի եվրոպացի երեք ղեկավարի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Ուկրաինայի զենքի գլխավոր մատակարարները որոշելու են Կիևին հետագա աջակցության ճակատագիրը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երեք եվրոպական աղբյուրի։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ չորս առաջնորդներն ի սկզբանե ծրագրել էին հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հոկտեմբերի 12-ին` գերմանական Ռամշտայն ավիաբազայում: Հանդիպումը չեղարկվել էր, քանի որ Բայդենը հետաձգել էր իր արտասահմանյան այցը «Միլթոն» փոթորկի պատճառով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print