«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» ձևաչափով հանդիպումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է։ Այս մասին հերթական ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս ձևաչափը նաև առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու հնարավորություն է», – ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 17-18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու այս ձևաչափով հանդիպմանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print