Երգիչն ընկել է հյուրանոցի 3-րդ հարկից ու մահացել

Հայտնել են, որ մինչ այդ ոստիկանությունը հաղորդում է ստացել «տղամարդու ագրեսիվ պահվածքի մասին, որը ենթադրաբար գտնվում է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ:

Բրիտանացի երգիչ և One Direction փոփ խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Արգենտինայում:

Ոստիկանության տվյալներով՝ 31-ամյա երաժիշտն ընկել է Բուենոս Այրեսի CasaSur հյուրանոցի երրորդ հարկից։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ ծառայությունները, սակայն այդ պահին հյուրանոցի բակում հայտնաբերված Փեյնն արդեն մահացած է եղել:

Նաև հայտնել են, որ մինչ այդ ոստիկանությունը հաղորդում է ստացել «տղամարդու ագրեսիվ պահվածքի մասին, որը ենթադրաբար գտնվում է թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print