ԵՄ-ն պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին։
ԵՄ առաջնորդները լրջագույն մտահոգություն են հայտնել Վրաստանի գործողությունների վերաբերյալ, որոնք հակասում են ԵՄ հիմնարար արժեքներին և սկզբունքներին և վտանգում են Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին. ասված է ԵՄ առաջնորդների՝ երեկ կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
ԵՄ առաջնորդները կոչ են անում Վրաստանին՝
- Ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ;
- Ապահովել, որ գալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան և ընտրությունների միջազգային և տեղական դիտորդների անխոչընդոտ հասանելիությամբ։
ԵՄ-ն պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին եվրոպական ճանապարհին, ԵՄ-ն ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։