Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր

Վրաստանի տարածքում եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Հայաստանում ինտերնետ կապի առնվազն երկու օպերատորի մոտ առկա է ինտերնետ հասանելիության խնդիր, տեղեկացնում է news.am-ը։

«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար», – ասվում է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Ucom» ընկերության մամուլի ծառայության բաժնից ևս NEWS.am Tech-ին տեղեկացրին, որ Եվրոպական ուղղությամբ կապուղիների վթարի հետեւանքով Հայաստանում «Ucom» ընկերության որոշ ծառայությունների մոտ տեղի են ունենում ընդհատումներ։

«Վնասվել է երկու խոշոր մալուխ։ Այժմ մեր գործընկերներն աշխատում են դրանց վերականգնման ուղղությամբ», – նշեցին ընկերությունից։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print