Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ նիստի ժամանակ ասել է, որ «Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա»: Այս մասին գրում է Anadolu-ն:
«Թուրքիան նպատակ ունի հարաբերություններն առաջ տանել ավելի շատ տարածաշրջանային զարգացման, կայունության և բարգավաճման միջոցով», – ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասի երկրները բոլորից լավ գիտեն տարածաշրջանի խնդիրները և կկարողանան լուծել դրանք։