🎥Երևանին և Բաքվին առաջարկել ենք օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար. Լավրով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները մնում են. մենք այսօր շատ ենք խոսել այդ մասին, և մենք, և՛ թուրքերը, և իրանցիները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ստամբուլում Անդրկովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նախարարական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք Երևանին և Բաքվին առաջարկել ենք օգտագործել «3+3» հարթակը, որպեսզի ավարտին հասցնեն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Մենք հիշեցրինք այն նախապատրաստական ​​աշխատանքները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ թե նախագահների, թե արտգործնախարարների, փոխվարչապետների մակարդակով, և հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, և սահմանների սահմանազատման նախապատրաստման եւ մի շարք այլ թեմաների շուրջ»,- ասել է Լավրովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print