Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-22-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ն աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 19-ի, 21-ի և 22-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։