Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն
Համատեղ հռչակագրում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև բարգավաճման և կայունության ապահովման գործում: Որոշվել է ուսումնասիրել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և փոխգործակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցության կարևորությունը։