Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն ստանձնել է Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտարարել է շարժման մամուլի ծառայության ղեկավար Մոհամմադ Աֆիֆը:
«Մենք ստանձնում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա հարձակման ողջ պատասխանատվությունը»,- ասել է Աֆիֆը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նեթանյահուի մասնավոր նստավայրը հարձակման է ենթարկվել, սակայն ոչ վարչապետը, ոչ նրա կինը հարձակման ժամանակ շենքում չեն գտնվել, տուժածներ չկան: