Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ ստանում են բարձր և ցածր աշխատավարձ: ՏՏ բնագավառում աշխատավարձերի աճը, որը զգալի էր հատկապես ռելոկանտների ներհոսքի հաշվին՝ ժամանակավորապես կանգ է առել։ Միջին աշխատավարձը համեմատաբար բարձր է հանքարդյունաբերության մեջ, որին հաջորդում են պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտները: