Ըմբիշ Հայկ Խլոյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է Օլիմպիադաների մասնակից և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող Աբուբաքար Խասլախանովին։ 

72 կգ քաշային կարգում Շանթ Սարգսյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով վրացի Գիորգի Չխիկվաձեին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print