ԶՊՄԿ զարգացման ծրագրերը, պետության դերը եւ օրինակելի լինելը

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում մշտապես առաջատար դիրքեր զբաղեցնող կոմբինատի գործունեության մեջ 2021 թվականը առանձնահատուկ տարի էր. պետությունը՝ ի դեմս կառավարության, դարձավ կոմբինատի համասեփականատեր:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը Banks.am-ին ներկայացրել է պետության բաժնետեր դառնալուց հետո Ընկերությունում տեղի ունեցած փոփոխությունները և կոմբինատի զարգացման ծրագրերն ու անելիքները:

Խոսելով Ընկերության ղեկավարման գործընթացում պետության ներգրավվածության մասին՝ Ջհանյանը նշել է, որ պետության բաժնետեր դառնալը ոչ թե ղեկավարման փոփոխություն է, այլ ընդհանուր ոլորտի ըմբռնման։

«Ղեկավարման առումով շատ փոփոխություններ չեն եղել: Ղեկավարման մեջ պետությունը ներգրավված չէ, քանի որ կորպորատիվ համակարգի համապատասխան, հիմնական ղեկավարությունը ստանձնում են գլխավոր սեփականատիրոջ կողմից նշանակված անձինք»,-նշել է Ջհանյանը։

Վերջինս ընդգծել է  նաև, որ ԶՊՄԿ-ն շարունակելու է առաջատար լինել՝ խոշոր հարկատու լինելու եւ պարտատոմսեր թողարկելու եւ հաջողությամբ մարելու առումով, ինչպես նաև արտադրանքն ու պետական բյուջե վճարվող հարկերը ավելացնելու քաղաքականությունը։

Ջհանյանն անդրադարձել է նաև հասարկությունում հանքարդյունաբերության շուրջ ձևավորած կարծիքին՝ ընդգծելով, որ հանրության մեջ պետք է հանքարդյունաբերության նկատմամբ օբյեկտիվ եւ ճիշտ կարծիք ձեւավորելու աշխատանք տանել, օբյեկտիվ ներկայացնել ե՛ւ բացասական կողմերը, ե՛ւ դրականը, ոչ թե ինչ-որ միֆերի հիման վրա:

Խոսելով ԶՊՄԿ զարգացման ծրագրերի մասին՝ Ջհանյանը նշել է, եթե մինչեւ տարեվերջ պահպանվի այս տարի ունեցած ընթացքը, ապա նախորդ տարվա համեմատ Ընկերությունը կունենա մոտավորապես 20%-ից ավելի արտադրանք:

Զրույցի ընթացքում Ջհանյանը  անդրադարձ է կատարել նաև նոր ձուլարան կառուցելու՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» խմբի նախագծին, նշելով, որ  այդպիսի ներդրում չի եղել եւ եթե այն իրագործվի եւ նոր ձուլարան կառուցվի, այն կլինի Հայաստանի պատմության մեջ տնտեսական ամենամեծ նվաճումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print