Թրամփը պաշտոնապես հայտարարել Է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ կրկին կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

«Այսօր ես հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածության առաջադրման մասին»,- ասել Է նա նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի նահանգում իր կողմնակիցներին հղած հատուկ ուղերձում:

Թրամփը հավելել Է, որ այդ որոշումն ընդունել Է, որպեսզի «Ամերիկան դարձնի վերստին հզոր և փառավոր»: «Ես խնդրում եմ ձեր ձայները, ձեր աջակցությունը, բարեկամությունն ու աղոթքը: Դա արտակարգ, բայց վտանգավոր արկած կլինի», – հավելել Է նա: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում՝ անվտանգությանը, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփն առաջինն է, ով հայտ է ներկայացնում 2024 թվականի ընտրություններին առաջադրվելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print