Մի քանի օր առաջ մենք բռնեցինք «Էրեբունի» օդանավակայանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված մի անձնավորության՝ ՌԴ քաղաքացու, որն աշխատում էր «Էրեբունի» օդանավակայանում։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
«Այդ միջոցառումը մենք իրականացրինք Ռուսաստանի իրավապահների աջակցությամբ, որի արդյունքում մոտ 500 գրամ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվեց:
«Բացի դրանից՝ նախօրեին Երևանի կենտրոնում ավտոմեքենաներից մեկում մոտ 200 գ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել»,- նշեց նա։
Վահե Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ 2020 թվականից առ այսօր թմրամիջոց օգտագործող մոտ 40 անչափահասների են հաշվառման վերցրել։