🎥Թուրքիայում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է

TUSAŞ-ի բոլոր պատանդները փրկվել են։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս զինյալները վնասազերծվել են։

Ավելի ուշ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մինչև 5, վիրավորվել՝ 22 մարդ։

Վերջինիս տվյալներով՝ ահաբեկչությունը, հավանական է, իրագործել են Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print