Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը:
Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ընդունելությունից՝ կից գրելով․
«Աշխատանքային այցով ժամանեցի Կազան»։