Կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Թրամփ

Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար քրիստոնյա հայերը դաժանաբար պատժվեցին ու բռնությամբ տեղահանվեցին Արցախից։

Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է ԼՂ-ից հայերի բռնի տեղահանությանը և հայ-ադրբեջանական հարաբերությւոններին։

«Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար քրիստոնյա հայերը դաժանաբար պատժվեցին ու բռնությամբ տեղահանվեցին Արցախից։ Քրիստոնյաները ամբողջ աշխարհում ապահով չեն լինի, եթե Քամալա Հարրիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Թրամփը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print