Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ տվյալ փաթեթը հնարավորություն կտա Հայաստանում ներդնել թվային աշխատանքային պայմանագրերի ինստիտուտը, ինչն իր հերթին նշանակում է, որ այսուհետ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ և գրագետ կազմված, հասանելի կլինեն թե՛ աշխատողին, թե՛ գործատուին, այլ ոչ թե հայեցողական կլինի՝ ում կտրամադրի գործատուն, ում՝ ոչ:
Նախագիծը նաև հնարավորություն կտա Առողջապահության և աշխատանքի տեսչությանը` իրենց աշխատանքն իրականացնել ավելի արդյունավետ, բացի դրանից՝ այդ մեխանիզմի ներդրումը հնարավորություն կտա նվազեցնել փաստաթղթերի շրջանառությունը: