Իրան արտահանվող ապրանքների դրույքաչափը կնվազի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Հայաստանից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափն այսօր 23 տոկոս է, որը կիջնի 8.1 տոկոսի։

«Արդյունքում Հայաստանից Իրան արտահանման ժամանակ մաքսատուրքերից տնտեսումները մեր տնտեսվարողների համար կկազմեն 11 մլն դոլար»,- հայտնել է նա՝ ներկայացնելով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print