Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Ըստ նախագահականի՝ Խաչատուրյանն այն ստորագրել է երեկ՝ հոկտեմբերի 24-ին։
Հիշեցնենք՝ ԱԺ-ն հոկտեմբերի 23-ին վավերացրեց կանոնակարգը հաստատելու մասին օրենքը։ Այն ստացել էր 67 կողմ ձայն։