Հայաստանում արտահանումն աճել է 2.1 անգամ

2024թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 23,717.9 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 73.5%-ով, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,527.08 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2024թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 10,595.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 13,122.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 2.1 անգամ, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 54.2%։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print