Իրանը հայտարարել է, որ կօգտվի Իսրայելին պատասխանելու իրավունքից

Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակմանը։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի ռազմական կենտրոնների դեմ հարձակումը և դրանք դիտարկում է որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, այն է ՝ ուժի սպառնալիքից կամ այլ երկրների տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ դրա կիրառումից զերծ մնալու սկզբունքը»,-նշվում է հայտարարության մեջ ։

Դրանում ասվում է, որ «Իրանը, հիմնվելով օրինական պաշտպանության անօտարելի իրավունքի վրա, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն իրավունք եւ պարտավոր է համարում պաշտպանվել օտարերկրյա ագրեսիայի ակտերից»:

ԱՄՆ-ի և արևմտյան երկրների աջակցությունը Իսրայելի «հանցավոր գործողություններին» Մերձավոր Արևելքում անկայունության պատճառ է հանդիսանում, նշել են գերատեսչությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print