ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Ադրբեջանին սահմանակից ՀՀ մարզեր



Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել, ըստ որի Travel.State.Gov կայքում թարմացվել են Հայաստան ուղևորվող անձանց տրվող խորհուրդները՝ երկրում գտնվելու վտանգի մակարդակը բարձրացնելով մինչեւ 2-րդ աստիճանի։ Կայքի տվյալների համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին սահմանակից մի շարք մարզեր, մասնավորաես՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայեց Ձորի մարզեր։

«Travel.State.Gov կայքում ս․թ․ նոյեմբերի 15-ին թարմացվել է Հայաստան ուղևորվող անձանց տրվող խորհուրդների բաժինը։ Այստեղ արտացոլվել է սեպտեմբերի 23-ին ԱՄՆ դեսպանության կայքում ԱՄՆ քաղաքացիների համար հրապարակված զգուշացումը, որտեղ տեղեկություններ էին ներկայացված այն վայրերի մասին, ուր սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից հետո արգելվում էր դեսպանության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ուղևորությունները՝ ոչ էական նպատակներով»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print