«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թ. հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա առաջին հորիզոնականի պարագայում որևէ անակնկալ չկա. այստեղ «մշտական» ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ինն ամսվա կտրվածքով պետբյուջե է վճարել մոտ 83,7 մլրդ դրամի հարկ: Այս ցուցանիշն, ի դեպ, մոտ 31,3 մլրդ դրամով կամ շուրջ 37 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը:
Ավելին, ԶՊՄԿ-ն ինն ամսում արդեն արդեն գերազանցել է ամբողջ 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,8 մլրդ դրամ)։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում