Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Օտտավան հայտարարել է Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ կհամակարգեն գործողությունները G7-ի և եվրոպացի մյուս գործընկերների հետ:

Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Կանադան բաց է Վրաստանի հետ գործակցության համար՝ պայմանով, որ իշխող կուսակցությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print