«Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»։
Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ով է զիջումների գնալու:
Արայիկ Հարությունյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ այս պահին տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ:
«Երբ նոր խմբագրումներ լինեն, տարբերակներ կլինեն, փոխանակություն կլինի, և եթե անհրաժեշտություն լինի նոր հանդիպման, դրանք կլինեն»,- ասաց Հարությունյանը: