Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի

Ջրհեղեղներն առաջացել են կարկտախառն հորդառատ անձրևների հետևանքով։

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 95–ի։ Վերջին տվյալներով՝ Վալենսիա նահանգում զոհվել է 92 մարդ, Կաստիլիա-Լա Մանչա նահանգում՝ երկու մարդ, ևս մեկ մարմին հայտնաբերվել է Վալենսիայից հարավ գտնվող Անդալուսիա նահանգում:

Ջրհեղեղներն առաջացել են կարկտախառն հորդառատ անձրևների հետևանքով։

Տեղական լրատվամիջոցները գրում են նաև Բալեարյան կղզիներում ավերածությունների և հնարավոր զոհերի մասին:

Հայտարարվել է եռօրյա սուգ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print