Գայլերը կրկին գառներ են հոշոտել

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, գայլերի կողմից հերթական հարձակման դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Էդիկ Մամիկոնյանը սովորույթի համաձայն մտել է անասնագոմ, որպեսզի գառներին խնամի, սակայն ականատես է եղել, որ գոմից մոտ 30 մայրացու գառներ պակասում են, իսկ արդեն դրսում հայտնաբերել է 4-ին՝ սատկած:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Էդիկն ասում էր.

«Վարկերով վերցրել, ընկերոջս հետ պահում էինք, երբեք նման բան տեղի չէր ունեցել: Ինչպես միշտ առավոտյան մտա գոմ, որ զբաղվեմ գառների խնամքով ու մնացի ապշած. գառների մեծ մասը չկար: Դրսում հայտնաբերեցի 4 հատին սատկած, իսկ մնացածին էլ սկսեցինք փնտրել գյուղի բնակիչներով, հարազատներով, 20 հատից ավելին մեր գոմից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերել էին գազալցակայանի աշխատակիցները, ովքեր մեզ տեղակացրին, ու գնացինք, բերեցինք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print