Սպասվում են տեղումներ

Երևանում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print