🎦Ջուլիետա Ավանեսյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ջուլիետա Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների +87 կգ քաշայինների պայքարում:

Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյունք (108+127 կգ):

Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print