500,000 դրամ միանվագ աջակցություն՝ սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից տուժած զինծառայողներին

ՀՀ տարածքի նկատմամբ 2022 թ․ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան: Նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում, տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ նախագծի՝ աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:  

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:

Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print