Հնագետները Վան քաղաքում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ժամանակաշրջանի բազալտե արձան, որը կշռում է մոտավորապես մեկ տոննա։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։
Նշվում է, որ այս հետաքրքրաշարժ հայտնագործությունը, որն ունի մոտավորապես 2 մետր երկարություն և 1 մետր լայնություն, հայտնաբերվել է քաղաքի կենտրոնից 30 կիլոմետր (18,6 մղոն) հեռավորության վրա:
Արձանը, ենթադրվում է, որ կոտրված է, և Անկարայից ժամանած թիմի մանրամասն հետազոտություններից հետո կբացահայտի բազալտե արձանի առեղծվածը։
«Առաջին անգամ ենք հանդիպում նման մոնումենտալ եռաչափ արձանի։ Հուսով ենք, որ ավելի մանրամասն տեղեկություններ կստանանք ուսումնասիրությունից հետո: Այն հիշեցնում է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի սեղանակերպ մարմնով և չտարբերակված դիմագծերով կերպար: Դժվար է որոշել՝ այն աստծո, թե թագավորի կերպար է ներկայացնում։ Մենք նույնիսկ դիտարկել ենք այն հավանականությունը, որ սա պոստմոդեռնիստական արձան է»,- ասել են գիտնականները։