Նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում Ալիեւի ունեցած ելույթից հետո ադրբեջանական կողմն արդեն ամենօրյա ռեժիմով հրադադար է խախտում եւ ապատեղեկատվություն տարածում, թե դա արել է հայկական կողմը: Ադրբեջանի զինուժն սկսել է սադրանքներ կազմակերպել ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլեւ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Բաքվի նման գործողություններն այնպիսի ծավալների եւ հանդգնության են հասել, որ հրադադարի խախտման փաստերն արձանագրվում են նաեւ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:
Հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտում է արձանագրվում նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հատկապես Հայաստանի օկուպացված տարածքներից: Սա խոսում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն նպատակային քայլեր է անում տարածաշրջանում լարվածությունը բարձրացնելու ուղղությամբ՝ այն դեպքում, երբ բանակցային գործընթացում Ալիեւը տրամագծորն հակառակ պարտավորություններն էր ստանձնել:
Մյուս կողմից էլ Ադրբեջանի այս պահվածքը խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացում ձեռք բերվող պայմանավորվածությունները գործուն լծակներ չեն Ադրբեջանի ղեկավարության վրա ազդելու համար, եւ միջնորդ պետությունները պետք է ավելի ազդեցիկ գործիքակազմ կիրառեն Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու համար: Վերջին հաշվով՝ Բաքվին կարգի հրավիրելն արդեն միջնորդ պետությունների հեղինակության եւ պատվի հարցի է վերածվել, հաշվի առնելով այդ երկրի իշխանությունների ապակայունացնող քայլերի տրամաբանությունը եւ ենթատեքստը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում