🎥Պերուացի պաշտպանը մահացել է կայծակի հարվածից

35-ամյա պերուացի պաշտպան Խոսե Ուգո Դե լա Կրուս Մեզան մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակի հարվածից։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։

Հաղորդվում է, որ խաղացողներին արագ տեղափոխել են հիվանդանոց, սակայն Դե լա Կրուս Մեզան արդեն մահացած է եղել։ Պաշտպանի կողքին գտնվող դարպասապահը լուրջ այրվածքներ է ստացել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print