«ԳեոՊրոՄայնինգի» մասնակցությունը Հայաստանում պետական սուբվենցիոն ծրագրերին հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի (4.2 միլիոն դոլար)։ Տեղեկությունը փոխանցում են «ԳեոՊրոՄայնինգի» մամուլի ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում, որտեղ գտնվում են «ԳեոՊրոՄայնինգի» ակտիվները:
«ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել են պետական սուբվենցիոն ծրագրեր՝ բոլոր շահագրգիռ կողմերին տարածաշրջանային զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը ներգրավելու նպատակով։ Մասնավորապես, բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են երեք աղբյուրներից՝ պետական բյուջեից, համայնքային բյուջեներից և մասնավոր հատվածի դրամաշնորհներից: Ծրագրերի իրականացումն արդյունավետորեն ազդում է համայնքային ենթակառուցվածքների զարգացման վրա»,-նշվում է հաղորդագրությունում։
Հաղորդագրության համաձայն՝ 2021-2022 թվականներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասնակցութամբ Սյունիքի մարզում՝ Կապան և Քաջարան համայնքներում իրականացվել են հետևյալ ծրագրերը․
- Խմելու ջրի մատակարարման համակարգի, ջրամբարների կառուցում և նորոգում
- Գյուղերի և քաղաքների ոռոգման ջրամատակարարման համակարգերի վերակառուցում
- Բազմաբնակարան բնակելի շենքերի ապաստարանների համար նախատեսված նկուղների և տանիքների վերանորոգում
- Բնակելի շենքերի վերանորոգում և ջերմամեկուսացում և դրանց ճակատային լուսավորության տեղադրում
- Նրբանցքների և բակերի հիմնանորոգում, փողոցների և մայթերի ասֆալտապատում
- Հանգստի գոտիների կազմակերպում (այգիներ, շատրվաններ, մարզահրապարակներ)
- Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում
- Կոմունալ ծառայությունների սպասարկման սարքավորումների գնում
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը («ԳեոՊրոՄայնինգ» խմբիի մեկ այլ դուստր ձեռնարկություն) մասնակցել է Գեղարքունիքի և Արարատի մարզերի սուբվենցիոն ծրագրերին: Միջոցներն ուղղվել են Վարդենիս և Գեղամասար և Արարատ խոշորացված համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման
- Ոռոգման և խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցում
- Համայնքների գազաֆիկացում
- Համայնքային փողոցների լուսավորություն
- Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում
- Ճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում
- Մշակույթի տան վերակառուցում, հարակից պուրակի կանաչապատում
- Արարատ համայնքի պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգում
«Հայաստանի կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի միջև փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է։ «ԳեոՊրոՄայնինգ»-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մեծ նշանակություն է տալիս իր ներկայության մարզերում սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավմանը միտված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Սոցիալական խնդիրները այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք, մշտապես գտնվում են Ընկերության ուշադրության կենտրոնում: Ուստի, երբ ՀՀ կառավարությունն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերի գաղափարը՝ մասամբ համընկնելով մեր սոցիալական աջակցության քաղաքականության հետ, «ԳեոՊրոՄայնինգը» ներգրավվեց ակտիվ մասնակցությամբ։ Հաշվի առնելով այս ծրագրերի շրջանակներում համագործակցության զգալի փորձը՝ ցանկանում եմ նշել դրանց բարձր արդյունավետությունն ու հասցեականությունը։ Ընկերությունը պատրաստ է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային զարգացմանը և բարելավել իր քաղաքացիների կենսամակարդակը»,- նշել է ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։