«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնում է, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է Հայաստանի միակ էգ ընձառյուծը

Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում մի քանի անգամ էգ առանձնյակի արձանագրումը հուսադրող է՝ հետագայում Հայաստանում տեսակի բազմացման և քանակի ավելացման տեսանկյունից։

Ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print