Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print