Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: Տեղեկությունը փոխանցում է hraparak․am-ը։

Այսպես, առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print