Այս պաշտոնը չի պահանջում Սենատի հաստատում, ուստի Ուոլցը ուղղակիորեն պատասխանատու Է Թրամփին ազգային անվտանգության հարցերով տեղեկացնելու և պետական գործակալությունների միջև գործողությունները համակարգելու համար:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդական է ընտրել հանրապետական Մայք Ուոլցին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ազգային գվարդիայի պաշտոնաթող գնդապետ և նախկին «կանաչ բերետ» Ուոլցը հայտնի է որպես Չինաստանի ակտիվ քննադատ, որը հետևողականորեն աջակցում է Թրամփին: Նա բազմիցս հայտարարել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հնարավոր հակամարտությանը ԱՄՆ-ի պատրաստակամության կարևորության մասին:
Այս պաշտոնը չի պահանջում Սենատի հաստատում, ուստի Ուոլցը ուղղակիորեն պատասխանատու Է Թրամփին ազգային անվտանգության հարցերով տեղեկացնելու և պետական գործակալությունների միջև գործողությունները համակարգելու համար: Հայտնի որպես 2021 թվականին Աֆղանստանից զորքերի դուրսբերման քննադատ՝ Ուոլցը դրական է գնահատում Թրամփի մոտեցումը արտաքին քաղաքականության նկատմամբ՝ նրան համարելով «կործանիչ», որը կարող է փոխել Պենտագոնում հաստատված սովորությունները:
Ուոլցի քաղաքական կարիերան ներառում է պաշտպանության նախարարներ Դոնալդ Ռամսֆելդի և Ռոբերտ Գեյթսի հետ աշխատելու փորձը, իսկ 2018 թվականից նա Կոնգրեսի անդամ է: Նա ղեկավարում է Ներկայացուցիչների պալատի ռազմական լոգիստիկայի հարցերով ենթահանձնաժողովը և հետախուզական հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև հանրապետական խմբի անդամ է, որը զբաղվում է Չինաստանի հետ կապված հարցերով:
Ուոլցը համոզված է, որ ԱՄՆ-ն պետք է ամրապնդի իր մարտական պատրաստվածությունը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։