ՊՆ-ի համար 2025 թ. նախատեսվում է ավելի քան 664,7 մլրդ դրամ

«Շարունակվելու ենք ավելացնել ՀՀ զինված ուժերի պահպանման տեխնիկական հագեցվածության ապահովման և բանակի մարտունակությանն ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»:

2025 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսել է ՊՆ-ին հատկացնել ավելի քան 664,7 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ նիստին 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարարության համար 2025 թվականին նախատեսվում է 664,7 մլրդ դրամ, որն ավելի է 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ 110 մլրդ դրամով:

«Շարունակվելու ենք ավելացնել ՀՀ զինված ուժերի պահպանման տեխնիկական հագեցվածության ապահովման և բանակի մարտունակությանն ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- ասաց նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print