ԵվրԱզԷս-ը ինտեգրման լուրջ գործոն է, այն տանում է «տարածաշրջանայնացման»․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

 Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Հայաստանը ԵԱՏՄ-ում» գիտական աշխատանքների ուսանողական մրցույթի հաղթողների հանդիսավոր պարգևատրումը: Հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։

«ԵվրԱզԷս-ը ինտեգրման շատ լուրջ գործոն է։ Եթե վերցնենք արտաքին քաղաքականության մեր նոր հայեցակարգը և այն, ինչ ներկայացնում են մեր գիտնականներն ու տնտեսագետները, ապա ժամանակակից աշխարհի ամենաէական միտումներից մեկը գլոբալիզացիայից անցումն է. այն ոչ մի տեղ չի գնում, փոխում է իր ձևերը, բայց ծանրության կենտրոնը փոխանցվում է հենց տարածաշրջանային գործընթացներին, ինչը մենք անվանում ենք «տարածաշրջանայնացում»։ Եվ այնպիսի ինտեգրացիոն ձևաչափերը, ինչպիսին ԵվրԱզԷՍ-ն է, ավելի ու ավելի էական դեր են խաղում», — իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Աշխատանքներում մանրամասն նկարագրվել են ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրման վրա ազդող հիմնական տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական գործոնները՝ փոխգործակցությունը միության անդամ պետությունների հետ տնտեսական աճի, առևտրի, ներդրումների առանցքային ցուցանիշների ուսումնասիրության հիման վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print